56-ամյա տղամարդը դիմել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ նշելով, որ ցանկանում է ազատվել ավելցուկային քաշից, քանի որ դա ազդում է կյանքի որակի, առողջության վրա։
160կգ քաշով, 156սմ հասակով տղամարդն ուներ բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ բրոնխիալ ասթմա, ծանր սրտային անբավարարություն, շաքարային դիաբետ, ստամոքսի խոցային հիվանդություն։
Մուլտիդիսցիպլինար թիմի կողմից պացիենտը մոտ մեկ ամիս պատրաստվել է վիրահատությանը, այդ ընթացքում նշանակված բուժման շնորհիվ հաջողվել է կայունացնել նրա վիճակը առկա քրոնիկ հիվանդությունների մասով։
Այնուհետև վիրաբուժական թիմի կողմից (ընդհանուր վիրաբույժ՝ Հ․ Շմավոնյան, ասիստենտներ Վ․ Բադոյան, Գ․ Գրիգորյան, անեսթեզիոլոգ Ա․ Կարապետյան), հաջողությամբ իրականացվել է բարիատրիկ (նիհարեցնող) վիրահատություն։ Մոտ մեկ ամիս անց պացիենտը նիհարել է մոտ 20կգ, վերջնական արդյունքը կերևա մեկ տարվա ընթացքում։
Բժիշկ Հակոբ Շմավոնյանը նշում է, որ մի շարք հիվանդությունների դեպքում, օրինակ՝ զարկերակային ճնշում, շաքարային դիաբետ, չնայած առկա վիրահատական որոշակի ռիսկերին, քաշի նվազումն ունի կենսական նշանակություն։
Իսկ մուլտիդիսցիպլինար թիմի կողմից պացիենտների նախավիրահատական և հետվիրահատական շրջանի հսկողությունը նվազեցնում է ռիսկերը և հնարավորություն տալիս հաջողությամբ կատարել բարիատրիկ վիրահատություն, որն առաջին հերթին իր դրական ազդեցությունն է ունենում քրոնիկ հիվանդությունների վրա։
.png)